FRF is Supporting Homeland Defenders– NAREK DARBINYAN
Rescue Fund has been supporting the defenders of our homeland for years by contributing to the recovery of wounded soldiers and improving their quality of life. In cooperation with the “Support Wounded and Disabled Veterans” organization, this time we are providing Narek Darbinyan, a wounded veteran, financial support for the care of his children.
Narek Darbinyan lives with his wife and two children of 2 and 3 years of age in the Sotk village of Vardenis. He was wounded in Artsakh on September 29, 2014, by the opposing military while performing engineering work. He received several injuries on his spine and internal organs, as well as the nerves of his right leg. Narek is now a 2nd-degree disabled person. While he is actively looking for a job to provide financial support for his children, his health problems have rendered him incapable of doing physical work at the moment.
With your generosity, your donations to FRF make it possible to stand by the Armenian soldiers who willingly put their lives on the line for the defense of our homeland. Together we can restore the health of our soldiers and create social, legal, and educational programs to integrate them back into daily life.
«Ընտանիքի աջակցության հիմնադրամը» տարիներ է, որ մեր հայրենիքի պաշտպանների կողքին է՝ նպաստը բերելով վիրավոր զինվորների առողջացման, նրանց կյանքի որակի բարելավման գործում: «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» կազմակերպության հետ համագործակցությամբ, այսօր մեր զորակցությունն ենք հայտնում Նարեկ Դարբինյանին՝ ֆինանսական աջակցություն տրամադրելով նրա երեխաների խնամքի համար:
Նարեկ Դարբինյանը վիրավորվել է Արցախում, 2014 թ.սեպտեմբերի 29-ին, հակառակորդի կրակոցից` ինժեներական աշխատանքներ կատարելիս: Նարեկը վնասվածք է ստացել ողնաշարի շրջանում, որի հետևանքով ախտահարվել են ներքին օրգանները, ինչպես նաև աջ ոտքի զգայունությունն ու աշխատանքն ապահովող նյարդարմատները:
Նարեկը Վարդենիսի Սոթք գյուղից է: 2-րդ կարգի հաշմանդամ է: Ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա՝ 3 և 2 տարեկան: Աջակցություն է պետք երեխաների համար ամսական 50 հազար դրամ նպաստի չափով: Նարեկն ամեն ինչ անում է հիմնական աշխատանք գտնելու և ընտանիքը պահելու համար, սակայն առողջական խնդիրներն այս պահին ֆիզիկական աշխատանքի հնարավորություն չեն տալիս:
«Ընտանիքի աջակցության հիմնադրամին» Ձեր նվիրատվություններով հնարավոր է դառնում կանգնել մեր հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած հայ զինվորի կողքին՝ օժանդակելով եւ՛ նրանց առողջության վերականգնմանը, եւ՛ ստեղծելու սոցիալական, իրավական ու կրթական ծրագրեր: