Skip to content

  • Home
  • Projects
  • Blog
  • Events
  • About
  • Contact
DONATE

FRF Easter Fundraiser

18.03.2018

On March 18, 2018, FRF held an Easter fundraiser.

Ընտանիքի Օգնության Հիմնադրամն ԸՕՀ (Family Rescue Fund) իր բարեգործական առաքելության շրջանակներում Մարտի 18ին անցկացրեց Սուրբ Զատիկին նվիրված ձեռնարկ-դրամահավաք: Չորս տարիների ընթացքում, այս կազմակերպության կողմից հավաքված միջոցներն ուղղվել են  Հայաստանում անօթեւան ընտանիքներին, Լոս Աջելեսի Չիլդրընզ հոսփիթալին, Հայ Օգնության Միության ծրագրերին, կրթաթոշակներ են տրամադրվել հայկական  վարժարաններում սովորող աշակերտների:

Զատիկին նախորդող ցերեկույթն էլ բացառություն չէր. շուրջ երեք հարյուր հյուրերն իրենց նվիրատվություններով միացան գլխավոր հովանավորներ Լե Փափիյոն Բայ Նազ սրահին, Լեւոն Թրեվըլ ընկերությանն ու բարերար Մայք Սարյանին՝ մասնակիցը դառնալով  ԸՕՀի ապագա բարեգործական ծրագրերի:

Հայաստանում, կազմակերպության ջանքերով  22 անօթեւան ընտանիք  բնակարան է ստացել, կարիքավոր ընտանիքներին տրամադրվել է հագուստ, սնունդ, անհրաժեշտ կենցաղային իրեր, բժշկական օգնություն, իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն: Այս ամենը հնարավոր է դարձել Լոս Անջելեսում, ԸՕՀի հոգաբարձուների խորհրդի եւ կազմակերպության շուրջ համախմբված անհատների շնորհիվ, ովքեր նաեւ ամենօրյա կամավոր աշխատանքի արդյունքում կարողանում են իրականացնել հայրենակիցներին օգնելու վեհ առաքելությունը:Կազմակերպության գործունեության մասին ձեռնարկի ընթացքում խոսեց նաեւ բժիշկ Վիգեն Սեպիլյանը՝ հորդորելով մասնակիցը դառնալ ազգանվեր գործի, եւ ներկայացրեց համայնքում հայտնի բարերար Նազ Աթիկյանին, ով նախաձեռնողն ու հիմնադիրն է ԸՕՀի:

 ՛՛Ամեն անգամ այցելելով Հայաստան, չեմ կարողանում զսպել հուզմունքս, երբ տեսնում եմ մեր մանուկների ուրախ աչքերը, ովքեր օթեւան են ստացել: Երախտագիտությունս եմ ցանկանում հայտնել մեր նվիրատուներին, ում շնորհիվ նաեւ հնարավոր է լինում լուծել հայաստանաբնակ մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները՛՛, իր խոսքում նշեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Նազ Աթիկյանը:

            Հայաստան հաճախակի այցերի ընթացքում, Աթիկյանն առիթ է ունենում ծանոթանալու սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց խնդիրներին՝ Չորս տարիների ընթացքում, հիմնադրամի նախագահն ու անդամները բազմիցս այցելել են  կազմակերպության կողմից հովանավորված ընտանիքներին, բարեկամացել, եւ ծանոթանալով նրանց առօրյա խնդիրներին՝ շարունակել աջակցել: Ձեռնարկի ընթացքում ցուցադրված տեսաֆիլմը, որ պատմում էր այդ այցերից մեկի մասին, ներկաացրեց մի քանի ընտանիքների պատմություն, որոնք ԸՕՀի շնորհիվ կարողացել են նոր կյանք սկսել, ծնողները հնարավորություն են ստացել իրենց զավակների համար արժանապատիվ ապագայի ծրագրեր կազմել:       

            ՛՛Հիմնադրամի աշխատանքը շատ թափանցիկ է, եւ ես ուրախ եմ, որ մաս եմ կազմում այս կազմակերպության, քանի որ կարծում եմ, որ ամեն անհատի կյանքում ամենակարեւոր գործն օգտակար լինելն է: Շատ ընտանիքներ կան Հայաստանում, որ կարոտ են տան, կենցաղային իրերի, հագուստի, եւ նրանց շարքում են բազմազավակ ընտանիքներ նաեւ, որտեղ մեծանում են մեր ազգի ապագա սերունդները: Այդ երեխաներն են, որ վաղը պետք է կերտեն մեր հայրենիքը, ծառայեն մեր բանակում: Հիմնադրամը կարողանում է փոխել, բարեկեցիկ դարձնել նրանց կյանքը: Ականատես լինելով Նազի եւ Հրաչյայի նվիրված աշխատանքին, ինքս էլ միացել եմ նրանց եւ հորդորում եմ մեր համայնքին էլ մաս կազմել այս առաքելությանը՛՛, նշում է ազգային հասարակական գործիչ, բարերար, ԸՕՀի հոգաբարձուների խորհրդի անդամ Ժասիկ Ջառահյանը:

            ԸՕՀի գարնանային ձեռնարկի ընթացքում հանգանակված գումարն, ըստ պատասխանատուների կուղղվի Հայաստանում նոր բնակարանների ձեռքբերմանը, ինչպես նաեւ՝ հիմնադրամի այլ ծրագրերին: Նազ Աթիկյանը հայտարարեց, որ նվիրատվություններ ընդունվում են նաեւ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ կազմակերպության ծրագրերին (frf.am):   

Featured Post

  • Annual Gala 2019

    19.10.2019

    Family Rescue Fund’s Annual Gala took place on…
  • FRF Founder and Members Paid a Charity Visit to the Schools in Armenia

    01.09.2019

    In September 2019, FRF founder and members paid…
  • “Mother and Daughter” Charity Event

    28.03.2019

    Ընտանիքի Օգնության Հիմնադրամի ԸՕՀ (Family Rescue Fund)`  ՛՛Մայր…
  • Supporting Schools in Armenia

    04.09.2018

    Ընտանիքի օգնութեան հիմնադրամի (ԸՕՀ) բարեգործական ծրագրերը Հայաստանում շարունակւում…
  • FRF Easter Fundraiser

    18.03.2018

    On March 18, 2018, FRF held an Easter…
  • Taraz Fashion Show

    19.11.2017

    In November 2017 FRF held an unprecedented charity…
Previous Next

FRF is a Non-Profit Organization

Family Rescue Fund was established in 2014

Contact us

105 East Harvard Street, Glendale, CA 91205

8185904050

info@familyrescuefund.com

Subscribe

Social links

   

© 2021. FRF. All Rights Reserved